-
31.03.2020|
00:44
Իրատեսը» մի շարք գյուղատնտեսներից դժգոհություն է ստացել, որ խիստ մասնագիտական տեխնիկական միջոցներ (պոմպեր, թունաքիմիկատներ սրսկելու գործիքներ և այլն), որ ձմեռվանից հետո վերանորոգման կարիք ունեն, այս օրերին ձեռք բերել հնարավոր չէ:
-
25.03.2020|
09:16
Ես խորապես հավատում եմ, որ այն ամենի հետևում, ինչ կատարվում է, կա հոգևոր նպատակ՝ ինչպես էլ ընկալում ենք՝ լավ կամ վատ: Եվ, ուրեմն, ի՞նչ է անում Corona / Covid-19-ը մեզ համար իրականում.
-
24.03.2020|
14:35
Համաշխարհային հանրության և տնտեսության վրա ազդող թիվ մեկ գործոնն այս պահին կորոնավիրուսն է, ու անկախ դրա հաղթահարմանն ուղղված ջանքերից և միջոցառումների արդյունավետությունից՝ այն փոխելու է գոյություն ունեցող հին աշխարհակարգը։
-
24.03.2020|
11:38
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի աննախադեպ հետևանքների մասին տնտեսության համար: Le Journal du Dimanche-ին հարցազրույցում նա խոսել է ֆինանսական համակարգին ապագա հարվածի մասին: ՙՍա պատերազմ է և այս պատերազմը շարունակվելու է:
-
24.03.2020|
00:53
Տնտեսական պանդեմիան արդեն անխուսափելի է։ Բոլոր երկրների տնտեսությունները կաթվածահար են։ Համաշխարհային անորոշության մեջ դժվար է ասել, թե ինչ կլինի Հայաստանի փոքր ու խոցելի տնտեսության հետ։ Բայց մեր իշխանությունների լավատեսությունն անգամ գերտերությունների ղեկավարները չունեն։ Շատ պարզ մի պատճառով, որովհետև ինչպես Փաշինյանն է ասում, մենք ենք առաջինը գլխի ընկել ու սկսել տնտեսական հեղափոխությունը։
-
24.03.2020|
00:15
Ամենայն հայոց խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի բիզնես գործունեությունն այս օրերին ծաղկում է ապրում: Սուպերմարկետների ամենախոշոր ցանցի սեփականատերը, որ նախկին իշխանությունների ժամանակ իրեն քննադատող ու այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին «մեր ախպեր»-ով էր դիմում, իշխանափոխությունից հետո մեկ անգամ չէ, որ խոշոր գումար է փոխանցել Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամին:
-
23.03.2020|
10:51
Կորոնավիրուսի պանդեմիան դարձել է ամենալուրջ հարվածը համաշխարհային տնտեսությանը: Տարբեր երկրների փորձագետներ հաշվում են ընկերությունների կորուստները և փորձում կանխատեսել սպասվելիք կորուստները:
-
21.03.2020|
14:29
Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է սաուդառուսական նավթային գնային պատերազմին միջամտելու հնարավորությունը, Տեխասի կարգավորիչները քննարկում են՝ արժի նավթի հանույթը կրճատել՝ նրանք տուժում են նավթի պատմական գնանկումից՝ գրում է The Wall Street Journal-ը:
-
20.03.2020|
04:08
Համաշխարհային բանկի նոր զեկույցն ուսումնասիրում է միգրացիայի և փոխանցումների մակրոտնտեսական երկարաժամկետ հետևանքները, որոնք 2010-ից ի վեր կազմում են ՀՆԱ-ի ավելի քան 10%-ը Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի 4 երկրներում:
-
20.03.2020|
02:54
Հարգելի ընթերցող, նախորդ հոդվածը ավարտեցինք այն հույսով, որ օգտագործելով մեր երկրի ներքին ռեսուրսները` 8 մլրդ խմ ոռոգման ջուրը, անմշակ հողատարածքները, արտագնա աշխատանքի մեկնող մեր մարդկային ներուժը, հայրենական գիտատեխնիկական առկա նորույթները, կկարողանանք ավելացնել անասնապահ գյուղացու շահույթը: